Այսօր Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ծննդյան օրն է:

Իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն եմ հղում Նորին սրբության ծննդյան տարեդարձի կապակցությամբ:

Հայոց եկեղեցին պատմական բոլոր ժամանակներում եղել է մեր ազգի և ժողովրդի նեցուկն ու հենասյունը, դժվարին փորձությունների պահին նրան խորիմաստ հորդորներ տվողն ու ոգեշնչողը:

Այսօր Հայ առաքելական եկեղեցին Գարեգին Բ-ի հայրապետությամբ պատվով իրականացնում է դարերից եկող իր առաքելությունը, իր սուրբ կամարների տակ է հավաքում աշխարհասփյուռ հայությանն ու դարձնում նրանց մեկ բռունցք:

Վեհափառ տերն այսօր իր ազգանվեր գործունեությամբ առաջնորդում է մեր ժողովրդին դեպի ազգային իղձերի ու երազանքների իրականացում: Այս մեծ ու աստվածահաճո առաքելության ճանապարհին մաղթում եմ իրեն արևշատություն` ի շահ մեր պետության, եկեղեցու և համայն հայության:

Նորին սրբության օրհնությունը թող միշտ ուղեկից լինի հայ ժողովրդին իր բոլոր նախաձեռնություներում և ազգանվեր գործերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել