Չիկագոյի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ փղերն ունեն գեն, որը նրանց գործնականորեն անընկալունակ է դարձնում քաղցկեղի հանդեպ:

LIF6 կոչվող հազվադեպ գենը ոչնչացած է համարվում և չի գործում մոլորակի գրեթե բոլոր կաթնասունների մոտ՝ ներառյալ մարդկանց: Այնուամենայնիվ, LIF6 գենը դեռևս առկա է փղերի մոտ և պայքարում է քաղցկեղային մուտացիաների դեմ:

LIF6 կենսունակ գենը թիրախավորում է մուտացիայի սահմանին գտնվող և քաղցկեղային դառնալ պատրաստվող գենը: Գենը ոչնչացնում է այդ բջիջները՝ փրկելով կենդանուն մահացու վտանգավոր հիվանդությունից: Մասնագետները հույս ունեն, որ LIF6 գենի կրկնօրինակը հետագայում քաղցկեղի բուժմանը միտված հեղափոխական մեթոդների կհանգեցնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել