Գոյություն ունեն 20-ից ավելի հիվանդություններ, որոնց դեպքում հնարավոր է յոդի ցանցի օգնությամբ թեթևացնել մարդու վիճակը: Յոդի ցանցի օգնությամբ հնարավոր է՝

• Բացահայտել օրգանիզմում յոդի դեֆիցիտը

• Բուժել հազը

• Հաղթահարել հարբուխն ու մրսածությունը

• Արագացնել վերքերի ապաքինումը

Ինչպես անել յոդով ցանց

  • Յոդի ցանցը մարմնի վրա հարկավոր է նկարել կոսմետիկ բամբակյա փայտիկների օգնությամբ (փայտիկներ, որոնք օգտագործվում են նաև ականջները մաքրելու համար): Ընկղմեք բամբակյա փայտիկը 5%-ոց յոդի լուծույթի մեջ ու մարմնի վրա նկարեք հորիզոնական ու ուղղահայաց գծերով ցանց:
  • Սովորաբար  յոդի ցանցի 1«բջջի» իդեալական չափը կազմում է 1 սմ խորանադ:
  • Ներթափանցելով մաշկի  մկանային հյուսվածքներ ու արյունատար անոթներ՝ յոդը քայքայում է ախտածին միկրոօրգանիզմները՝ դարձնելով դրանք սպիտակուցներ:
  • Յոդի ցանցի գաղտնիքն այն է, որ շնորհիվ «բջիջների» որոշակի չափերի՝ բակտերիաների խմբերն իրարից անջատվում են ու արագ ոչնչանում:
  • Յոդը հիանալի պայքարում է հենց այն բակտերիաների դեմ, որոնք օրգանիզմ են թափանցում մաշկի ծակոտիների միջոցով:

Յոդով ցանց՝ օրգանիզմում յոդի պակասի դեպքում

Ըստ վիճակագրության՝ երկրագնիդի գրեթե յուրաքանչյուր 3-րդ մարդ տառապում է օրգանիզմում յոդի դեֆիցիտից, որն էլ և դառնում է վահանագեղձի պաթոլոգիայի պատճառ, իսկ հղի կանանց համար կարող է դառնալ ֆիզիկական ու մտավոր թերություններով երեխաների ծնվելու պատճառ: Որպեսզի կարողանաք հասկանալ՝ արդյոք օրգանիզմին մթերքներից ստացված յոդի քանակությունը բավարար է, հարկավոր չէ անալիզ տալ, բավական է ընդամենը կատարել յոդի ցանց:

  • Ցանկալի է այն  անել ազդրի ներքին մասում: Եթե 3 ժամ հետո յոդի ցանցի հետքերը չլինեն, ապա դիմեք բժշկի ու օգտագործեք յոդի դեֆիցիտն օրգանիզմում կարգավորող դեղամիջոցներ:
  • Եթե յոդը մաշկի մեջ է ներծծվում 6-8 ժամվա ընթացքում, ապա դա նշանակում է, որ օրգանիզմում առկա են  յոդի ներթափանցման հետ կապված որոշակի խնդիրներ, որոնք հնարավոր է կարգավորել սննդակարգում ամեն օր ձկան, ծովամթերքների, ջրիմուռի ու յոդով հարուստ այլ մթերքների օգտագործման շնորհիվ:
  • Առողջ մարդկանց մոտ, ովքեր յոդի դեֆիցիտով չեն տառապում, յոդի ցանցի հետքերն անհետանում են 24 ժամ հետո:

Ինչով է օգտակար յոդի ցանցը հարբուխի ու մրսածության դեպքում

Նրանք, ովքեր ցանկանում են արագ բուժվել մրսածությունից, կարող են օգտվել յոդի ցանցից: Այս դեպքում հարկավոր է  բարակ գծերով յոդի ցանց անել կա՛մ քթարմատի, կա՛մ քթի թևերի (քթի ստորին կողմնային մասեր) վրա: Հարկավոր է շատ զգուշորեն գործել, քանի որ դեմքի վրա, ինչպես և պարանոցի վրա բավականին մեծ է յոդից  այրվածքներ ստանալու հավանականությունը:

Յոդի ցանց՝ կապտուկներից ազատվելու համար

Եթե կապտուկներից ազատվելը դարձել է ձեզ համար խնդիր, ապա կարող եք օգտվել յոդից, մասնավորապես՝ յոդի ցանցից: Սակայն այն չի կարելի օգտագործել վնասվածք ստանալուց անմիջապես հետո, այն խորհուրդ է տրվում կատարել վնասվածք ստանալուց մեկ օր հետո: Խնդիրն այն է, որ անգամ թեթև վնասվածքն ուղեկցվում է  հյուսվածքների այտուցվածությամբ, իսկ յոդի գրգռող ազդեցությունը չի նպաստի վերջինիս ներծծմանը:

Նման դեպքերում առավել արդյունավետ է նախ՝ վնասվածքի հատվածի վրա ազդել կտորի մեջ փաթաթված  սառույցի կտորով, և միայն հաջորդ օրը վնասնածքը մշակել յոդով:

Յոդով ցանց՝ հղիության դեպքում

Այն կանանց, ովքեր պատրաստվում են մայրանալ, խորհուրդ է տրվում օգտվել յոդի ցանցից՝ օրգանիզմում յոդի դեֆիցիտը լրացնելու համար: Բացի այդ՝ այն կօգնի պայքարել մրսածության ախտանշանների դեմ, քանի որ հղիներին ոչ բոլոր դեղամիջոցներն են թույլատրելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել