Panorama.am-ը գրում է.

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հարսանեկան զգեստը կդառնա Բերքշիր կոմսության Վինձորյան ամրոցում կայանալիք ցուցահանդեսի ցուցանմուշ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, սպասվում է, որ արքայական ընտանիքի հազարավոր երկրպագուներ ամբողջ աշխարհից կժամանեն Վինձոր, որպեսզի ևս մեկ անգամ տեսնեն զգեստը։ Ցուցադրության բացման ճշգրիտ ժամկետը խոստացել են հայտնել ավելի ուշ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հարսանեկան զգեստն արժեցել էր ավելի քան 200 հազար ֆունտ սթեռլինգ։ Դքսուհին, որպես զգեստի հեղինակ ընտրել էր ֆեմինիստ և իրավահավասարության կատաղի պաշտպան Քլեր Ուեյթ Քելլերին։ Մարքլը որոշել էր աջակցել Քելլերին և նման կերպ հրապարակավ իր հարգանքն արտահայտել կին-դիզայներներին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել