Aysor.am-ը գրում է.

Հայաստանի Քրեական օրենսգրքում ընտրություններին վերաբերող դրույթներում մի քանի, այդ թվում՝ խմբագրական բնույթի փոփոխություններ են ատարվել, և նախագիծը մինչև կառավարության հավանությանն արժանացնելը, ներկայացվել է հանրային քննարկման։

Մասնավորապես, խմբագրվում է 154.2 հոդվածը և առաջարկվում է այն ձևակերպել հետևյալ կերպ. «Ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը»։ Նկատենք, որ գործող Քրեական օրենսգրքում ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման մասին խոսք չկա։

Այսպես, ըստ նախագծի, թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, խնդրելը կամ կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից երեք տարի ժամկետով: Նկատենք՝ այս պատժաչափը սահմանվում է նաև գործող Քրեական օրենսգրքով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել