Aravot.am-ը գրում է.

ՀՀ Կառավարությունը պետք է անդրադառնա անպատժելիության, անհանդուրժողականության, անհավասարության մթնոլորտին

(Նյու Յորք, օգոստոսի 20, 2018 թ.)—Ավելի քան 100 հայկական կազմակերպություններ և հայտնի անձինք այսօր բաց նամակ են գրել Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև հայկական քաղաքական կուսակցություններին, միջազգային կազմակերպություններին և եկեղեցիներին՝ կոչ անելով նրանց դատապարտել վերջերս տեղի ունեցած ԼԳԲՏ ակտիվիստների դեմ հարձակումները և աջակցել Հայաստանում ԼԳԲՏ անձանց հավասարության, նրանց նկատմամբ խտրականությունը դադարեցնելու օրենսդրական և քաղաքական բարեփոխումներին:

«Հայաստանի կառավարությունը պետք է շտապ քայլեր ձեռնարկի այն քաղաքականության, օրենքների և սոցիալ-քաղաքական մթնոլորտի փոփոխման ուղղությամբ, որոնք շարունակում են խթանել Հայաստանի ԼԳԲՏ համայնքի նկատմամբ անհանդուրժողականությունն ու բռնությունը»,- ասում է գրող Նենսի Կրիկորյանը: «Առանց հստակ օրենսդրական, քաղաքական բարեփոխումների և կրթական ծրագրի, նման հարձակումները կշարունակվեն և Հայաստանի կառավարությունը չի կարող պաշտպանել ԼԳԲՏ համայնքը բռնությունից ու խտրականությունից»:

Կառավարությանն ուղղված նամակի համար առիթ հանդիսացավ վերջերս Հայաստանի Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում օգոստոսի 3-ին տեղի ունեցած հարձակումը ինը հոգու վրա, որոնց մեջ կային նաև ԼԳԲՏ ակտիվիստներ: Հարձակումը, ատելությունը և խտրականությունը պատկերող անհանգստացնող և ցայտուն օրինակ է: Համաձայն հաղորդման՝ ոստիկանությունը հետաքննություն է սկսել, ըստ որի օգոստոսի 3-ին հարցաքննել է զոհերին և ձերբակալել է մի քանի կասկածյալների և հաջորդ օրը ազատ է արձակել նրանց, սակայն, ըստ երևույթին որևէ մեկին մեղադրանք չի ներկայացվել:

«Մասնավորապես մտահոգիչ էր այն, որ Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը (Ծառուկյան դաշինքից) իր ֆեյսբուքյան էջում կոչ է արել Հայաստանից հեռացնել ԼԳԲՏ անձանց »,- նշում է Երևանում մարդու իրավունքների հարցերով զբաղվող Սարգիս Պալխեանը: «Չնայած Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունը ողջունելի ժեստ էր, սակայն դա մեղմ է ու բավարար չէ նշանակալից փոփոխություններ նախաձեռնելու համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել