Ի դեպ, ոստիկանություն ներխուժած ու ոստիկանների մարմնական վնասվածքներ պատճառած էն երկու գեյերին դատելո՞ւ են։ Դուչեի համար բարդ երկընտրանք է․ դատի, ԼԳԲՏ լոբբին ասելու է, որ իրենք էլ քաղբանտարկյալներ ունեն ու դադարելու է սպոնսորինգ անելը Բենիտո Լադիմիրիչին, չդատի, կստացվի, որ հենց Նիկոլի թվին ԼԳԲՏ-ն ստացավ ամենաթողության մանդատ 

Իսկ եթե առանց սարկազմի, ապա պետք է դատել ու դատել հենց ազատազրկման, որովհետև գործ ունենք ոչ թե զուտ բռնության ու անգամ խուլիգանության, այլ ծառայություն իրականացնող իրավապահի նկատմամբ բռնություն կիրառելու դրվագի հետ, որը, եթե չեմ սխալվում, մինչև 6 տարվա ազատազրկում է ենթադրում։ Եթե այս դրվագը ցուցադրականորեն ու շատ խիստ չպատժվի, կարող ենք շատ շուտով արձանագրել, որ ՀՀ-ում էլ ոստիկանություն գոյություն չունի, իսկ հասարակական կարգն այսուհետ կպահպանեն ԼԳԲՏ պատրուլները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել