Armtimes.com-ը գրում է.

Մարտի 1-ի գործի շրջանակում խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում:

Տեղեկությունը մեր հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Իսկ օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ բավարարելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, սակայն դատարանի այս որոշումն ապօրինի էր որակել եւ հույս հայտնել, որ Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կբերի, եւ Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ: Դատախազությունն էլ իր հերթին այսօր Վճռաբեկ բողոք է ներկայացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել