Shantnews.am-ը գրում է.

Խուլիգանության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու և գրավով ազատ արձակումը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, այս տեղեկությունը նա հաստատեց SHANTNEWS.AM-ի հետ զրույցում:

«Քիչ առաջ  բողոք եմ ներկայացրել՝ բեկանելու առաջին ատյանի դատարանի որոշումը, բողոքն ընդունվել է»,- ասաց Զորայր Հարությունյանը:

Նշենք, որ Մասիսի քաղաքապետի եղբոր` Գոռ Համբարձումյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանը գրավի կիրառումը ճանաչել է թույլատրելի՝ սահմանելով 2 մլն դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել