Hayacq.com-ը գրում է
Օգոստոսի 17-ի հանրահավաքը նշանակում է, որ ժողովուրդը շարունակում է սատարել հեղափոխությանը, սակայն այդ ոգևորովածությունը կարող է մարել, և հակահեղափոխական ուժերը ագրեսիվանան,  եթե իշխանությունը դանդաղի, կտրուկ, հեղափոխական մեթոդներով աշխատելու գործում: Այս մասին, այսօր   «Քննարկում» հաղորդաշարի շրջանակներում ասաց, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: 
«Պետք է հասկանալ, որ յուրաքանչյուր մանդատ, որը տրվում է իշխանությանը  չափազանց փխրուն է և պետք է այն կապիտալիզացնել»,-ասաց Մարտիրոսյանը:
Վերջինս գտնում է, որ ինչքան էլ որ վարչապետը փորձում է աշխատել շատ քաղաքակիրթ, օրենքի շրջանակներում, երկիրը դնել ճիշտ հիմքերի վրա, այնուամենայնիվ անհնար է ցեխի և ավազի պայմաններում երկիրը դնել ամուր հիմքերի վրա, նկատի ունենալով նախկին իշխանություններին:
«Հակահեղափոխությունը չի լինելու զանգվածների միջոցով, եթե այն լինի՝ Աստված չանի՛, ապա կլինի անհատների և ուժային կենտրոնների միջոցով:
Մենք հստակ գիտենք, որ այս կառավարությունը և այս վարչապետը ամենաազգային, ամենահող չհանձնող, պետական խնդիրներով մտահոգ իշխանությունն է, բայց այդպիսի իրականությունը խեղաթյուրելու համար, հակառակորդ ուժերը կարող են կիրառել տարբեր մեթոդներ:
Հեղափոխությունը հենված է մեկ անձի վրա՝ դա վարչապետ Փաշինյանն է, և եթե այդ մեկ անձը «լքի» հրապարակը, ապա հակահեղափոխությունը կարող է  շատ հեշտ գործողությունների պլանով գալ իշխանության »,-նշեց Հայկ Մարտիրոսյնաը ավելացնելով, որ եթե հակահեղափոխությունը հաղթանակի, ապա  բոլորիս կախելու են, որպես պետական կարգը տապալողներ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել