Panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը Forbes ամսագրի կազմած՝ տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանների վարկանշային ցուցակի առաջին տեղում է։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ցանկը հրապարակվել է հինգշաբթի ամսագրի կայքում։

12 ամսում 33-ամյա դերասանուհին վաստակել է 40,5 միլիոն դոլար։ Ամսագիրը նշել է, որ Յոհանսոնն այդ գումարի մեծ մասն աշխատել է «Վրիժառուները» կինոշարքից։

Ցանկի երկրորդ տեղում Անջելինա Ջոլին է 28 միլիոն դոլարով։ Նա այդ բարձր տեղում է հայտնվել  «Մալեֆիսենտան-2» ֆիլմում նկարահանվելու համար կանխավճարի շնորհիվ։ Ֆիլմը էկրան է բարձրանալու 2020 թվականին։ Երրորդ տեղում է Ջենիֆեր Էնսթոնը 19,5 միլիոն դոլարով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել