Մենք ոչինչ չենք կարող անել, որպեսզի դադարեցնենք ծերացումը և այդ ամենի հետևանքները։ Ծերացման հիմնական նշաններից մեկն է համարվում ճերմակ մազերի առաջացումը և շատ մարդիկ (հատկապես կանայք) ուզում են թաքցնել այդ փաստը, քանի որ, անկեղծ ասած, դա շատ վանող է և չի գրավում մարդկանց։

Մեր օրգանիզմը դառնում է ավելի թույլ, և օրգանիզմի որոշ ֆունկցիաներ դանդաղում են։ Ծերացման ախտանշանները հանդիպում են և՛ տղամարդկանց, և՛ կանանց մոտ, սակայն մեկ այլ խնդիրն այն է, որ շատ մարդիկ սկսում են կորցնել մազերը անգամ վաղ տարիքում։ Տղամարդիկ այդ ամենին մեծ ուշադրություն չեն դարձնում, սակայն երբ այդ ամենը տեղի է ունենում կանանց հետ, նրանք ուղղակի խելագարվում են՝ տեսնելով ճերմակ մազերը։ Նրանք պատրաստ են ցանկացած քայլի դիմել, որպեսզի լուծեն այդ խնդիրը։ Մազերի թափվելու հիմնական պատճառը համարվում է սթրեսը, սակայն կան նաև այլ գործոններ, որոնք դրան խթանում են։

Այսօր մենք կպատմենք ձեզ մի միջոցի մասին, որը կօգնի լուծել մազաթափության և ճերմակ մազերի խնդիրը։ Այս բաղադրատոմսի հիմնական բաղադրիչը համարվում է կոճապղպեղը, որը գրեթե կա բոլորի տանը։

Ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները․

  • կոճապղպեղի արմատ,
  • 5-7 կապսուլա վիտամին E (անպայման չէ),
  • ամբողջական գդալ մեղր,
  • 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ,

Ահա թե ինչպես է հարկավոր պատրաստել և օգտագործել այս միջոցը․

1. Քերեք կոճապղպեղը ամանի մեջ, այնուհետև ավելացրեք մնացած բաղադրիչները և լավ խառնեք բլենդերի մեջ մինչև հեղուկ զանգված ստանալը։

2. Ձեզ հարկավոր է քսել պատրաստի միջոցը գլխին, հագնել լոգանքի համար նախատեսված գլխարկ և թողնել այն 40 րոպե։ Դուք պետք է քսեք այս դիմակը ամեն օր և շատ շուտով դուք կսկսեք նկատել արդյունքները։ Կարևոր է չմոռանալ քսել այն ամեն օր, այլապես դուք չեք հասնի ցանկալի արդյունքների։

Մի մոռացեք կիսվել այս նյութով ձեր ընկերների և ծանոթների հետ, հատկապես նրանց հետ, ովքեր մազերի աճի հետ խնդիրներ ունեն։

Զգուշացում. ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել