Չնայած սերմնահեղուկը տղամարդու օրգանիզմում արտադրվում է մինչև նրա կյանքի վերջին օրը` մոլորություն է այն կարծիքը, որ «կենսաբանական ժամացույցը» միայն կանանց է վերաբերում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ կանանց նման տղամարդկանց դեպքում ևս տարիքի մեծացմանը զուգահեռ ավելանում է գենետիկ արատներով երեխաներ ունենալու հավանականությունը: Տղամարդու սերմնահեղուկում պատահական խախտումներն ի հայտ են գալիս տարիքի հետ և, անցնելով երեխային, կարող են նրա մոտ աուտիզմ, շիզոֆրենիա և այլ հիվանդություններ առաջացնել:

Ամեն դեպքում, ամեն մարդ անհատական է և սերմնահեղուկի վատացման դեմ ևս հնարավոր է պայքարել: 96-ամյա Ռամաժիտ Գագհավը, որը բանջարեղենի և նուշի հիմքով դիետա է պահում, պնդում է, որ սեքսով է զբաղվում 3 անգամ մեկ գիշերվա ընթացքում: Դիետան դրականորեն է ազդում նրա սերմի որակի վրա:

Հետազոտությունները պարզել են, որ С վիտամինի, հակաօքսիդանտների, Е վիտամինի մեծ պարունակությամբ դիետան կարող է կանխել սերմի ԴՆԹ-ի խանգարումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել