Բաղադրիչներ

  • ելակի հյութ - 250 մլ
  • բանանի հյութ - 250 մլ
  • ժելատին - 10 գ

Պատրաստման եղանակը

1. Ելակի հյութը լցնում ենք ոչ շատ մեծ կաթսայի մեջ։ Լցնում ենք ժելատինի մի մասը, խառնում ու 10 րոպե թողնում ենք, որ ուռչի։
2. Այնուհետև դնում ենք թույլ կրակի վրա ու խառնում ենք այնքան, մինչև ժելատինը լուծվի։
3. Ստացված զանգվածը լցնում ենք բաժակների մեջ ու 2 ժամ պահում ենք սառնարանում։
4. Նույն ձևով պատրաստում ենք բանանի հյութը։ Այնուհետև ստացված զանգվածը լցնում ենք ելակի հյութի վրա և 2-3 ժամ պահում ենք սառնարանում, որպեսզի սառչի։
5. Համեղ ժելեն պատրաստ է։ Ցանկության դեպքում այն զարդարում ենք հատապտուղներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել