Ցուլ

Ռոմանտիկ սերենադների ամենաիսկական վարպետները հենց Ցուլերն են։ Աշխարհում սիրային երգերի մեծ մասը, որոնք լսելիս արցունքներդ հազիվ ես զսպում, գրվել են հենց հորոսկոպի այս նշանի ներկայացուցիչների կողմից։ Նրանք անուղղելի ռոմանտիկներ են, որոնք մշտապես երազում են իսկական սիրո մասին։

Խեցգետին

Խեցգետինները ձեզ կողողեն ուշադրությամբ և նրբությամբ, ու ձեզ կստիպեն զգալ, որ կա մեկը, ով իսկապես հոգ է տանում ձեր մասին։ Նրանց ռոմանտիզմը հիմնականում արտահայտվում է հոգատարությամբ։

Առյուծ

Կրակի բոլոր նշանների մեջ ամենառոմանտիկներն Առյուծներն են։ Ունեն մեծ, սիրող սիրտ և ձգտում են երկարատև հարաբերությունների։ Երբ Առյուծն իսկապես սիրում է, լիովին նվիրվում է իր ընտրյալին և պատրաստ է գնալ ցանկացած զոհողության հանուն նրա։

Կշեռք

Կշեռքները կարողանում են իրենց սերն արտահայտել ոչ միայն գործերով, այլև բառերով, որոնք, օրինակ, չեն կարող ասել վերը նշված մյուս ռոմանտիկները։ Կշեռքները ֆիլմային սերը բերում են իրականություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել