Tert.am-ը գրում է.

19:34

Ուղիղ հարյուր օր առաջ ձեր կամքով և ձեր ընտրությամբ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ: Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ իր ելույթը շարունակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Հարյուր օր առաջ ես եկա և ասացի, որ դուք հաղթեցիք և ձեր հաղթանակն այն չէ, որ ես ՀՀ վարչապետ եմ ընտրվել, այլ այն, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ, և սրանից հետո դուք եք որոշելու, թե ով է լինելու ՀՀ վարչապետ: Ձեր հզոր և միասնական կամքը հաղթանակեց»,-ասաց նա: 

Վերջինս նկատեց, որ Համաշխարհային պատմության մեջ չի եղել նախադեպ, երբ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ երկրի վարչապետ ընտրվի մեկը, երբ խորհրդարանում ունի մի քանի վստահելի ձայն, և այս ամենը տեղի ունենա առանց մի կրակոց, առանց մի բռնության, առանց մի զոհի: 

Նա ասաց, որ հիմա ոմանք այդ գործոնները փնտրում են արևմուտքում, հյուսիսում: «Այս ամբիոնից հիմա ուզում եմ ի լուր աշխարհի ասել, որ բացառիկ և հզոր այն ուժը, որ հնարավոր դարձրեց այդ աննախադեպ իրադարձությունը հայ ժողովուրդն է, ՀՀ հպարտ և արժանապատիվ հայությունը, Սփյուռքի հայությունը:

Մեր ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը բացառիկ է ոչ միայն իր ձևով, այլ նաև իր բովանադակությամբ, որովհետև ոմանք գուցե չեն նկատել, որ ՀՀ վարչապետը ոչ թե խորհրդարանական մեծամասնության, խորհրդարանական ուժի, այլ հայ ժողովրդի ուղիղ և անմիջական կամքի ներկայացուցիչն է, և սա է պատճառը, որ մենք տեղի ուենցածը անվանում ենք հեղափոխություն, որովհետև ՀՀ-ում տեղի է ունեցել կառավարման ձևի դե ֆակտո փոփոխություն»,-ասաց նա և նշեց, որ հաստատվել է մի համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ժողովրդավարական կառավարում:

 Ի դեմ իր ելույթը մի պահ ձայնի պատճառով ընդհատելով Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ձենս սովորելա վարչապետի փափուկ կյանքին, չի դիմանում»: 

19:20 

Հանրապետության հրապարակում այս պահին բեմ բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` իր ընտանիքի հետ միասին, ապա հնչեց ՀՀ հիմնը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց քաղաքացիներին և կոչ արեց ողջունել ներկայիս կառավարության անդամներին` փոխվարչապետներին, նախարարներին, հարթակում գտնվողներին: 

«Այսօր բացառիկ օր է և բացառիկ իրադարձություն, այսպիսի բան ՀՀ կյանքում առաջին անգամ է տեղի ունենում: Այսօր այս հրապարակում են գտնվում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ: Այսօր այս հրապարակում են գտնվում ոստիկանության, ԱԱԾ հարյուրավոր աշխատակիցներ, այստեղ են գտնվում Արցախի հանրապետությունից ժամանած հազարավոր հայրենակիցներ, Ռուսաստանի հայության ներկայացուցիչներ, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի հայության ներկայացուցիչներ, Սփյուռքի բազմաթիվ համայնքներից, և այսօր սահմանին մեր խաղաղությունը պահպանում և պաշտպանում են ՀՀ զինված ուժերի փառապանծ գեներալներ, սպաներ և զինվորներ, և նրանք հոգով ու մտքով այստեղ են»,-ասաց վարչապետը և թվարկեց, որ բոլոր մարզերից այստեղ են:

«Այսօր հայ ժողովուրդը միասնական է, առավել քան երբևէ և միասնության հաղթանակի օրն է»,-ասաց նա և խնդրեց իջեցնել բոլոր պաստառները, որոնք ուղղված են որևէ մեկին ընդդեմ, քանի որ հանրահավաքը չի կարող լինել ընդդեմ որևէ մեկի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել