Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Fox Business հեռուստաալիքի լրագրող Լիզա Քենեդին եթերում, անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած լարվածությանը, ինչը տեղի է ունեցել Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալման, ԱՄՆ-ի կողմից Անկարայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման պատճառով, պաշտպանել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նկատմամբ վարվող խիստ քաղաքականությունը։ Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Մեր նախագահն աչքը պահում է Թուրքիայի վրա ու դատարկ խոսքերի փոխարեն մի լավ ապտակ է տալիս (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ) Էրդողանին՝ Twitter-ում հայտարարելով, որ կարգադրել է կրկնապատկել Թուրքիայից ներկրվող ալյումինի ու պողպատի համար մաքսատուրքերը,- ասել է նա:

Նա նշել է, որ թուրքական կառավարությունը խայտառակություն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել