Armsport.am-ը գրում է.

Հայկական 2 ակումբներ՝ «Ալաշկերտը» և «Փյունիկը» եվրագավաթների այս տարվա խաղարկությունում կարողացել են աննախադեպ արդյունքներ գրանցել, ինչը մեծ ոգևորություն է առաջացրել հայ երկրպագուների շրջանում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այս ընթացքում փորձել է հնարավորինս աջակցել մեր թիմերին առաջին հերթին հաշվի առնելով հենց «Փյունիկի» և «Ալաշկերտի» ցանկությունները, գրում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, որը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանի 2018-19 թթ. բարձրագույն խմբի առաջնության մեկնարկից հետո «Փյունիկը» և «Ալաշկերտը» ընդհանուր առմամբ 6 դիմում են ներկայացրել ֆեդերացիային՝ խնդրելով եվրագավաթների խաղերին առավել լավ նախապատրաստվելու համար հետաձգել իրենց մասնակցությամբ մի քանի հանդիպումներ:

Թեև այդ խնդրանքները հակասել են բարձրագույն խմբում հանդես եկող մյուս թիմերի շահերին, բայց ֆեդերացիան մեծ հաշվով բավարարել է «Փյունիկի» և «Ալաշկերտի» բոլոր խնդրանքները և գտել հնարավորինս ոսկե միջինը՝ մյուս ակումբների շահերը պաշտպանելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել