Հանրապետության տարածքում` օգոստոսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-22-ին՝ երեկոյան ժամերին՝ հյուսիսային շրջաններում, 19-ին` շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 19-24 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 17-ի ցերեկը կբարձրանա 2-3, 19-ին կնվազի 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝ օգոստոսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 20-ին՝ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 19-ին` սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23 մ/վ: 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել