Panorama.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօրվա հանրահավաքը մեկնարկելու է երթով: Քայլարշավը, ինչպես նշեց վարչապետը, կսկվի 17:30-ից  Արցախի պողոտա Էրեբունի փողոց հատվածներում  և երթով կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ:

«Դա այն տեղն է, որտեղից 2018 թվականի ապրիլի 21-ին ինձ առևանգեցին ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ այսօր հասարակությունը, ժողովուրդը, բանակը, զինված ուժերը, պետական կառավարման մարմինները, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, իշխանությունը նույն կողմում են:

«Մեզ այսօր ոչ մի գիծ չի բաժանում, սա պետք է դառնա ազգային համերաշխության գեղեցիկ դրսևորում, գեղեցիկ օր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել