Life.tert.am-ը գրում է.

Երգչուհի Մաշա Մնջոյանը մոտ օրերս կներկայացնի իր նոր երգն ու տեսահոլովակը: Երիտասարդական, ժամանակակից, ակումբային ռիթմերով և ամառային տրամադրությամբ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում երգչուհին ներկայացել է բոլորովին նոր, տարբերվող կերպարներով:

Մաշան Tert.am Life-ին տրամադրել է լուսանկարներ տեսահոլովակի նկարահանման հրապարակից և մանրամասներ պատմել նոր աշխատանքից:  

Տեսահոլովակը նկարահանվել է Fire երգի հիման վրա, որի երաժշտության, խոսքերի և գործիքավորման հեղինակը Նիկ Էգիբյանն է: Երգը հայերեն և անգլերեն է: Անգլերեն բառերի հատվածը գրել է Մաշայի մտերիմ ընկերը: Տեսահոլովակը նկարահանել է Ռոբերտ Քոլոյանը, սակայն մոնտաժային աշխատանքները չի հասցրել ավարտին հասցնել՝ բանակ զորակոչվելու պատճառով:

«Մի փոքր հատված կար, որ չհասցրինք նկարահանել Ռոբերտի հետ: Այդ հատվածը նկարահանեց «Արցախի ձայներից» շատ տաղանդավոր տղա՝Ժոկան:  Մոնտաժային աշխատանքն էլ ինքն է անում: Ես էլ անհամբեր սպասում եմ պրեմիերային,-ասաց երգչուհին և ավելացրեց, որ տեսահոլավակը նկարահանել են մեկ օրում և տաղավարում,- Տեսահոլովակը սյուժետային գիծ չունի, քանի որ աշխույժ ռիթմերով երգ է, որոշեցինք այն մատուցել առանց որևէ սյուժեի և պատմության: Ցանկացանք  Fashion ոճի աշխատանք ներկայացնել»:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել