Աշոտ Տեր-Մաթևոսյանը և Սոֆյա Պողոսյանը հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից են։ Տարիներ շարունակ տարբեր հեռուստանախագծերում սիրային զույգի մարմնավորող դերասաններն ի վերջո իրենց ճակատագիրն էլ կապեցին իրար հետ։ Թեև դերասանները չեն մեկնաբանում իրենց անձնական հարաբերություններն ու հազվադեպ են խոսում այդ մասին, սակայն մոտ մեկ տարի է՝ նրանք առավել պաշտոնական բնույթ են տվել իրենց սիրավեպին։ Երեկ Սոֆյան Ինստագրամի իր էջում նոր սիրառատ լուսանկարներ է հրապարակել նշանածի՝ Աշոտի հետ, և հետևորդներին ցուցադրել՝ ինչպես են ձիարշավարանում միասին կազմակերպում ժամանցն ու վայելում բնությունը:

38784089_231454394207468_7269951495372537856_n (1)

38762366_2169440086645585_406729803748605952_n (1)

38206639_459842744535153_6099670969905840128_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել