Shantnews.am-ը գրում է.

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը ծավալուն հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվա կապակցությամբ, որում անդրադարձել է վարչապետի՝ անցած 100 օրերի ընթացքում վարած ներքին և արտաքին քաղաքականությանը՝ այն բնութագրելով «զգուշավոր»:

«Փորձագետները նշում են, որ Փաշինյանը, դառնալով վարչապետ, իրականացնում է բավականին զգուշավոր քաղաքականություն: Դա վերաբերում է և՛ բնակչության բարեկեցության բարձրացմանը, և՛ օլիգարխների դեմ պայքարին, ինչպես նաև Ռուսաստանի և մյուս երկների հետ հարաբերություններին»,- նշել է հոդվածագիրը:

Հոդվածագիրը գրել է՝ դեռևս զանգվածային ակցիաների ընթացքում Փաշինյանն իր աջակիցներին խոստացել է, որ առաջին հերթին լուծելու է ճանապարհային երթևեկությանն առնչվող տուգանքների, գյուղատնտեսական ժամկետնանց վարկերի, ինչպես նաև երկրում գործող մենաշնորհի խնդիրը, պայքարելու է կոռուպցիայի դեմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել