Կենսաբան ուսանողները, որոնք պրակտիկա էին անցնում բրազիլական ազգային Encontro Das Aguas պարկում, տեսագրել են կոկորդիլոսի և հովազի մահացու մենամարտը։

Չնայած որ կռիվը ջրում էր տեղի ունենում՝ սողունի տարածքում, վայրի կատվին հաջողվում է հաղթել։

Հովազի և կոկորդիլոսի ճակատամարտը տեղի է ունեցել Չորիչ–Նեգրո գետի վրա։ Տեղի բնակիչները լավ ծանոթ էին բծավոր գիշատչին, Բրազիլիայում այդ հայտնի հովազին Միք Յագուար են կոչում ի պատիվ The Rolling Stones-ի մեներգիչ Միք Ջագերի։

Կադրերում երևում է, թե ինչպես է Միքը մտնում ջուրը և հարվածում կոկորդիլոսի ներքևի ծնոտին։ Տեսանյութի հեղինակները խոստովանել են, որ նման արդյունք չէին սպասում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել