Իրենց մայրերի հետ ապրող կանայք ավելի հաճախ են հղիանում՝ հաղորդում է The Hindustan Times-ը: Էսեքսի համալսարանը այսպես է բացատրում այդ օրինաչափությունը՝ հարազատի առկայությունը կարող է հիանալի աջակցություն դառնալ, եթե հարկ լինի երեխայի մասին հոգ տանել:

Տվյալ հանգամանքը կարող է դրական անդրադառնալ կանանց հոգեկան վիճակի վրա, իսկ դա իր հերթին կարող է դրական ազդեցություն ունենալ պտղաբերության վրա: Չի բացառվում նաև, որ կարևոր դեր է խաղում մոր ազդեցությունը: Հայտնի է, որ շատ կանայք հոգեբանական ազդեցություն են գործում դուստրերի վրա՝ նրանց մղելով մայրանալու մտքին:

Գիտնականները վերլուծել են մի քանի հետազոտություններ, որոնց մասնակցել են մոտավորապես 2000 բրիտանուհիներ: Փորձագետների տրամադրության տակ են հայտնվել ոչ միայն պտղաբերության տվյալները, այլ նաև տվյալներ կենսակերպի, սոցիալական կարգավիճակի և առողջական ընդհանուր վիճակի մասին: Հայտնաբերված առանձնահատկությունները զարմացրել են գիտնականներին: Ընդ որում՝ կապը շարունակել է մնալ ուժի մեջ, եթե նույնիսկ հաշվի են առնվել այնպիսի հանգամանքներ, ինչպիսին են սոցիալական և տնտեսական ֆոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել