Panorama.am-ը գրում է.

«Վստահեցնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում լինելու են նախադեպը չունեցող ընտրություններ», - այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին:

Նրա խոսքով՝ վարչապետից ունի համապատասխան հանձնարարական, որպեսզի ապահովի թափանցիկ ընտրություններ:

Վալերի Օսիպյանը վստահեցրեց, որ Երևանի ավագանու ընտրություններին ընտրակաշառքի դեպքերը բացառվելու են:

«Եթե նման դեպքեր լինեն,  և′ տվողը, և′ վերցնողը, և′ ոստիկանության այն աշխատակիցը, ում տեսադաշտում այդ ամենը կատարվել է, կենթարկվեն պատասխանատվության»,- ասաց ոստիկանապետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել