Bravo.am-ը գրում է.

Մոդել, դիզայներ Սառա Թիլքյանը, ով հաճախ հանդես է գալիս անկեղծ ու համարձակ կերպարներով, նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է BRAVO.am-ին: Լուսանկարները հեղինակել է Գոռ Ռոբերտովիչը, ում հետ, պարզվում է, Սառան առաջին անգամ էր համագործակցում որպես մոդել, թեեւ միմյանց վաղուց են ճանաչում որպես ընկերներ:

Սառան խոստովանեց, որ նման ֆոտոշարքով հանդես գալու միտքը երկուսինն է եղել: Ասաց՝ ինքն ու Գոռը 6-7 ամիս է՝ պլանավորել են նկարահանումները, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ստացվել: Մի օր էլ վերջնական որոշել են ու արել.«Եթե համարձակության առումով նայենք, ապա, իմ կարծիքով, ավելի բաց ֆոտոշարքեր էլ ունեմ: Պարզապես գեղեցկության առումով սա ինձ համար ամենաէսթետիկն ու սիրունն է»,- նկատեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել