Panorama.am-ը գրում է.

Ազգային անվտանգության ծառայությունը 100 օրում մեծ ձեռքբերումներ է գրանցել:  Այս մասին գործադիրի այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նրա խոսքով՝  100 օրվա ընթացքում պետբյուջե վերականգնված գումարի չափը 8-9 անգամ գերազանցում է ամբողջ 2017 թվականին վերականգնվածի չափը:

Արթուր Վանեցյանը նշեց նաև, որ ամենախոշոր բացահայտումները չեն արվել։

Միաժամանակ, ԱԱԾ տնօրենը հրաժարվեց անդրադառնալ ԱԱԾ-ի նախկին գործունեությանը՝ նշելով, որ ԱԱԾ-ի գործունեության  մասին ինքը կարող է  խոսել միայն 2018 թվականի մայիսի 10-ից սկսած, երբ ինքը նշանակվեց այդ կառույցի տնօրեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել