Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլիամի դուստր Շարլոտան ծնվելիս ստացել է Քեմբրիջի արքայադստեր կարգավիճակ: Սակայն Մեծ Բրիտանիայի թագուհու հինգերորդ թոռնուհին դեռևս չի դարձել թագավորական արքայադուստր: Թագավորական պատմաբան Մարլենի Քենիգը պատմել է, թե ինչով է պայմանավորված տիտղոսի փոխարինումը՝ գրում է telegraf.com.ua-ը:

Առաջին պայմանն այն է, որ արքայազն Ուիլիամը պետք է ժառանգի գահը: Երկրորդը՝ տիտղոսը պետք է ազատ լինի:

Այժմ թագավորական արքայադստեր տիտղոսը կրում է Եղիզաբեթ երկրորդ թագուհու դուստր Աննան: Հետաքրքիր է, որ Աննան այդ տիտղոսին սպասել է ավելի քան 20 տարի և ստացել այն 36 տարեկանում:

Այդ կարգավիճակը տրվում է ցմահ: Այդ իսկ պատճառով Շարլոտան կարող է այն ստանալ միայն Աննայի մահից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել