ԱՄՆ-ի և Ռուսաստանի, ինչպես նաև, փոքր հավանականությամբ Չինաստանի միջև, հնարավոր է չկանխամտածված միջուկային հակամարտություն, գրում է The National Interest-ը։

Ամերիկյան պարբերականը նշում է, որ նշված երկրներում հրամանատարության, կապի, վերահսկողության և հետախուզման համար նախատեսված կառավարման համակարգերը, որոնք նախկինում հետևում էին հակառակորդի՝ միջուկային հրթիռներ կիրառելուն, այժմ հետևում են նաև ոչ միջուկային զենքեր արձակելուն։

Պարբերականը ենթադրում է, որ ոչ միջուկային առաքելությունների վրա Ռուսաստանի հարձակումը ԱՄՆ-ի կողմից որպես միջուկային պատերազմի մեկնարկի ազդանշան կարող է ընկալվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել