Armenpress.am-ը գրում է.

Աֆղանստանի մայրաքաղաքի արեւմուտքում առնվազն 25 մարդ Է զոհվել, եւս 35-ը՝ տուժել օգոստոսի 15-ին իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:

Ավելի վաղ Pajhwok գործակալությունը հաղորդել Էր, որ մահապարտ ահաբեկիչը պայթյուն Է իրականացրել Դաշթ-ե-Բարչիի շրջանի 18-րդ ոստիկանական օկրուգում՝ տեղի ուսումնական կենտրոնի մերձակայքում: Երկրի տարածքում գործող ծայրահեղական ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել