Panorama.am-ը գրում է.

Ջենովայում ավտոմոբիլային կամուրջը փլուզվել է մարդկային սխալի պատճառով, պատահականության մասին խոսք չկա։

Ռիա նովոստիի  հաղորդմամբ,  հայտարարել է իտալական քաղաքի դատախազ Ֆրանչեսկո Կոցցին։

Նրա խոսքով, դատախազությունը գործ է հարուցել, հավաքելու է կամրջի կառուցմանը, սպասարկմանը վերաբերող փաստաթղթեր և ցուցմունքներ։

«Մենք պետք է պատասխանենք միայն մեկ հարցի՝ ինչո՞ւ  տեղի ունեցավ փլուզում։ Դա մեր խնդիրն է, հանուն դրա  մենք ամեն հնարավորը կանենք»,- հավելել է Կոցցին։

Միաժամանակ Իտալիայի տնտեսական զարգացման նախարար, փոխվարչապետ Լուիջի Դի Մայոն կամուրջի փլուզման ողջ պատասխանատվությունը դրել է Autostrade per lItalia ընկերության վրա, որը զբաղվում է երկրի ավտոճանապարհների կառավարմամբ ու սպասարկմամբ։ Նրա խոսքով, նախարարությունն արդեն  գործընթաց է սկսել Autostrade per lItalia-ի հետ կոնսեսիոն պայմանագիրը խզելու ուղղությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել