Կլիմատոլոգները հայտարարում են, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Երկրի վրա անոմալ շոգեր և տաք ձմեռներ են սպասվում։ Այս մասին գրում է Nature Communications ամսագիրը։

Գիտնականները նաև ընդգծել են, որ ծովի ջերմաստիճանի համար անոմալ տաքությունը ավելի երկար ժամանակ է պահպանվելու։

Գիտնականների խոսքերով՝ անոմալ շոգի հնարավորությունը 2018 թվականին գերազանցում է 64%-ը, իսկ 2019-2020 թվականներին՝ 58%-ը։ Միջին ջերմաստիճանները նորմայից բարձր են լինելու միջինում 0,1°С-ով, ինչը կմեծացնի երաշտների հաճախականությունը, տապի ալիքները և եղանակային այլ անոմալիաների կբերի։ Սպասվում է, որ իրավիճակը կկարգավորվի միասին 2022 թվականին, չնայած որ օվկիանոսներում ջուրը դեռ երկար ժամանակ կարող է գերտաքացած մնալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել