1960-ին շվեյցարացի բուսաբան Հերիխ Ցոլերն առաջին անգամ ենթադրել է, որ 8․2 հազար տարի առաջ գլոբալ ցրտեր են սկսվել։

Հյուսիսային Ատլանտիկայի արևադարձային գոտիներում, ինչպես նաև Գրենլանդիայի սառցադաշտերի ու երկրաբանական գոյակցությունների ուսումնասիրությունները հաստատել են այդ հիպոթեզը։ Իսկ այժմ Բրիսթոլի համալսարանի գիտնականները Proceedings of the National Academy of Sciences of the United States of America (PNAS) պարբերականում հոդված են հրապարակել, որում ասվում է, թե ինչպես են մարդիկ 8․2 հազար տարի առաջ ադապտացվել փոփոխություններին։

Թուրքիայում գտնվող նեոլիթյան Չաթալ Հույուկ բնակավայրում, որը գոյություն ուներ մ․թ․ա․ 7․4-5․6 հազար տարի առաջ, հնագետները կենդանիների ոսկորներ և խոհանոցային կճուճներ են հայտնաբերել։

Գտածոները ցույց են տվել, որ ցրտերի սկսվելուն պես հովիվները նախընտրել են ոչխարներ և այծեր բուծել, քանի որ դրանք ավելի դիմացկուն են, քան խոշոր եղջերավոր անասունները։ Կճուճներում ճարպի մնացորդներ են եղել։ Իզոտոպային բաղադրությունը պարզելուց հետո տարածաշրջանում կլիմայական փոփոխությունների հիպոթեզը հաստատվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել