Armenpress.am-ը գրում է.

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը նոր կուսակցություն է ստեղծում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին օգոստոսի 15-ին տեղի ունեցած ասուլիսում լրագրողներին հայտնեցին կուսակցության նախաձեռնող խմբի անդամները: Քաղաքագետ Շիրինյանի խոսքով` նորաստեղծ Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը (ՀՔԺԿ) մասնակցելու է խորհրդարանական ընտրություններին:

«Եթե մենք խորհրդարան չանցանք, կնախապատրաստենք երկրորդ մշակութային, գաղափարական, քաղաքական հեղափոխություն»,- նշեց Շիրինյանը:

Կուսակցության խորհրդանիշը սպիտակ աղավնին է: Առաջին վեհաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել