Պետական Mədəniyyət (Մշակույթ) հեռուստաալիքով եթեր գնացող Keçmişdən Gələcəyə (Անցյալից դեպի ապագա) հաղորդման շրջանակներում հյուրերը և հաղորդավարը զրուցել են ժամանակակից Ադրբեջանի և Կովկասյան Ալբանիայի մասին, որը իրենք համարում են «ադրբեջանական պետություն»։

Հաղորդավարուհին առաջարկում է էկրաններին դիտել հնագույն Ադրբեջանի քարտեզը, ու այդ պահին եթերում հայտնվում է Մեծ Հայքի (Великая Армения) քարտեզը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել