Aysor.am-ը գրում է.

Իրավապահներին հաջողվել է պարզել Կառավարության շենքում ռումբ տեղադրելու մասին ահազանգողի ինքությունը, Aysor.am-ին ասացին ոստիկանության լրատվական բաժնից:

«Ահազանգողի ինքնությունը պարզվել է: ԱԻՆ կատարած զանգի ընթացքում նա նշում էր, որ ոչ թե արդեն տեղադրել է, այլ` պատրաստվում է ռումբ տեղադրել Կառավարության մասնաշենքում: Իրավապահները միջոցառումներ են ձեռնարկում նրան քննությանը ներկայացնելու համար», - ասացին ոստիկանությունից:

ԱԻՆ-ից հայտնում են, որ համապատասխան աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Կառավարության 3-րդ մասնաշենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել