Նույնանման դիետաները տարբեր կերպ են ազդում տղամարդու և կնոջ օրգանիզմների վրա: Դիետաները տղամարդկանց համար առավել օգտավետ են, քան կանանց: Այս մասին տեղեկացնում է telegraf.com.ua-ը:

Հետազոտողների խոսքերով՝ տղամարդկանց մոտ տեղի է ունենում քաշի արագ կորուստ: Իսկ ահա կանանց մոտ նիհարելու գործընթացը դանդաղ է կատարվում:

Լաբորատոր հետազոտությունների ընթացքում գիտնականները նկատեցին, որ կենդանիների ամենօրյա սննդակարգում կալորիաների քանակի նվազեցումը երկարացնում է կյանքի տևողությունը:

Քիչ քանակությամբ սնվող մարդկանց առողջության հետազոտությունները վկայում են այն մասին, որ ցածր կալորիական դիետաները օրգանիզմը պաշտպանում են դիաբետի զարգացումից, գլխուղեղի կաթվածից և հիպերտոնիայից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել