Tert.am-ը գրում է.

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը կարծում է, որ նախկին կինը՝ դերասանուհի Անջելինա Ջոլին, «զզվելի» է վարվել՝ հանրայնացնելով իրենց ամուսնալուծության գործընթացի որոշ մանրամասներ: Փիթի համոզմամբ՝ երեխաներն այդ ամենի մասին կարող են տհաճ բաներ կարդալ սոցցանցերում:

Չնայած, որ նախկին զույգը նախընտրում է գործընթացն անցկացնել դռնփակ՝ մասնավոր դատավորի օգնությամբ, այնուհանդերձ՝ Ջոլիի կողմից որոշ մանրամասներ արտահոսել են համացանց:

Ինչպես նշում է Daily Mail-ը, հոլիվուդյան աստղի կարծիքով՝ դատական պայքարի տհաճ մանրամասները չպետք է հասնեն երեխաներին՝ 16-ամյա Մեդոքսին, 14-ամյա Պակսին, 13-ամյա Զահարային, 12-ամյա Շայլոյին, 9-ամյա երկվորյակներ Վիվյենին ու Նոքսին, որոնք կարող են այդ մասին տարբեր կայքերում կարդալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել