Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սառեցրել է Բաց երկնքի մասին պայմանագրի շրջանակում Ռուսաստանի հետ համագործակցությունը, ինչը թույլ էր տալիս ռուսական և ամերիկյան ինքնաթիռներին դիտորդական թռիչքներ իրականացնել երկու երկրների օդային տարածքում:

Թրամփի որոշման մասին ասվում է ԱՄՆ-ի՝ Կոնգրեսի կողմից ընդունված ու նախագահի կողմից ստորագրված ռազմական բյուջեի մասին փաստաթղթում:

Նշվում է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում ֆինանսավորել Բաց երկնքի մասին պայմանագիրն այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը Կոնգրեսում չի ներկայացրել ապացույցներ՝ Ռուսաստանի կողմից պայմանագրի պահանջները կատարելու վերաբերյալ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել