«Բու լինել» նշանակում է գիշերները լավ չքնել և գրեթե չտեսնել ցերեկվա լույսն ու շրջապատող մարդկանց։

Յուրաքանչյուր մարդ, այդ թվում «բուերը» օրական 7-8 ժամ պետք է քնեն։ Եթե դուք ցանկանում եք պահպանել ձեր առողջությունը, սակայն ստիպված եք առավոտյան վաղ վեր կենալ, կա՛մ պետք է աշխատանքային ժամերը փոխեք, կա՛մ ավելի շուտ պառկեք քնելու։

Բացի նրանից, որ արևի լույսը առողջարար է օրգանիզմի համար, այն նաև ձեզ թարմություն է հաղորդում։ Օրը սկսելու ամենադրական տարբերակը փողոցում կես ժամ զբոսանքն է։ Կարող եք նաև ցերեկային լույսի լուսամփոփ ձեռք բերել, որպեսզի երեկոյան ժամերին լրացնեք արևի լույսի պակասը։

«Բուերը» հատկապես գիշերային ժամերին կուշտ ընթրում են, իսկ դա այնքան էլ առողջարար չէ։ Ուստի, գիշերներն աշխատեք թեթև սնունդ ուտել և միայն այն դեպքում, երբ իսկապես քաղց եք զգում։

Ցերեկը և գիշերը մարզասրահ հաճախելու համար լավագույն ժամերն են։ Դա հատկապես խորհուրդ է տրվում «բուերին»՝ սիրտ-անոթային հիվանդություններից խուսափելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել