Շվեյցարական համալսարանի գիտնականները պարզել են, որ մահացությունն ու սիրտ–անոթային հիվանդությունների զարգացումը կանանց մոտ կապված է այն տարիքից, թե երբ են նրանց մոտ առաջին կարգի շաքարախտ ախտորոշել։

Հետազոտությանը գրեթե 30 հազար շվեդեր են մասնակցել, որոնք տառապել են առաջին կարգի շաքարախտով և 135 հազար առողջ մարդիկ։

Հետազոտությունների տասը տարվա ընթացքում գրեթե 959 մարդ է մահացել շաքարախտով հիվանդ և 1,5 հազար մարդ՝ առողջ խմբից։

Գիտնականները պարզել են, որ հսկիչ խմբի համեմատությամբ, սիրտ–անոթային համակարգի հիվանդություններ ձեռք բերելու ռիսկը շաքարախտով հիվանդների մոտ 30 անգամ ավելի բարձր է եղել։ Այս հանգամանքն ավելի ցայտուն է նկատվել կանանց մոտ։

Այսպիսով, այն կանայք, որոնց մոտ շաքարախտ է ախտորոշվել մինչև 10 տարեկանը, 17,7 տարով ավելի քիչ են ապրել, քան առողջ կանայք։ Տղամարդկանց մոտ այս ցուցանիշը 14,2 տարի է կազմել։ Իսկ նրանց, ում մոտ ավելի ուշ է շաքարախտ ախտորոշվել, կյանքի տևողությունը կրճատվել է 10 տարով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել