Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հերթական նիստ է գումարել:

Հիմք ընդունելով Ազգային Ժողովի նախագահի` օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամվոր Վարդան Բոստանջյանի` պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին» թիվ 12 արձանագրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի 3-րդ մասով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արձանագրություն՝ «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Այծեմնիկ Հայկի Օհանյանին մանդատ տալու վերաբերյալ:

Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել