Tert.am-ը գրում է.

Սերժ Սարգսյանի ռեժիմի կարևոր քաղաքական առանձնահատկությունն էր, որ այն մանրամասն պայքարում էր բոլոր քաղաքական ուժերի գոյության դեմ։ Մի դեպքում ճնշելով, մյուս դեպքում գնելով, այս իշխանությունը հասավ նրան, որ քաղաքական դաշտը անապատացավ և մնացին միայն մարգինալ կամ ֆեյք կուսակցությունները։ 

Հեղափոխության պատճառն էլ հենց այն էր, որ առաջացած միաբևեռ քաղաքական համակարգը մերժում էր ընտրություններով քաղաքական զարգացումները և թողնում էր միայն հեղափոխական ճանապարհը։ Հակակշիռներից զուրկ քաղաքական համակարգը միշտ էլ բացառում է էվոլյուցիոն ճանապարհը և պարունակում է հեղափոխական պայթյունավտանգություն։ 

Թավշյա հեղափոխության հաղթանակը չձևավորեց երկբևեռ կամ բազմաբևեռ համակարգ, այլ պարզապես մի միաբևեռ համակարգը փոխարինեց մյուսով։ Հանրապետական կուսակցությունը դիմադրության մի շարք թույլ փորձերից հետո կապիտուլացվեց, դարձավ այնքան զուրկ քաղաքական կամքից, որ անգամ հրաժարվեց մասնակցել Երևանի ավագանում ընտրություններին։ Մյուս քաղաքական ուժերը՝ ՀՅԴ, ԲՀԿ, դաշինք կազմեցին նոր իշխանական կենտրոնի՝ ԵԼՔ-ի հետ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել