Ռոբերտ Քոչարյանն ամենաքիչը շատ լուրջ հայտարարության պետք է պատրաստ լիներ, որպեսզի այս շրջանում նման ասուլիս կազմակերպեր։ Չեմ կարծում, որ իրեն չէին զեկուցել, թե ինչ է կատարվելու այդ պահին։

Հույս ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանն իրոք լուրջ հայտարարություն ուներ անելու, ու ասուլիս տալն իրենից չէր ենթադրում անիմաստ խոսքերի և արդարացումների շարան։

Շուտով պարզ կլինի՝ Քոչարյանին գցեցին իր իսկ կողմնակիցնե՞րը ասուլիս կազմակերպելով, թե՞ Քոչարյանը, միևնույն է, կանի այն հայտարարությունը, որի համար ռիսկի գնաց ու նման քայլ կատարեց։

Անկեղծ, երևի բոլորին էլ հետաքրքրում է, թե այսքանից հետո Ռոբերտ Քոչարյանն ինչի մասին էր խոսելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել