Բոստոնում Մասաչուսեթսի հիվանդանոցի հետազոտողները հայտնագործել են հեղուկը ցածր ջերմաստիճանում պահպանելու պարզ և էժան միջոց՝ առանց բյուրեղացման: Այն կօգնի բարելավել արյան պարունակության պայմանները:

Ինչպես հայտնի է, ջուրը սառցակալում է 0-ից ցածր ջերմաստիճանի դեպքում: Հեղուկ վիճակի պահպանման ժամանակակից մեթոդները պահանջում են թանկարժեք սարքեր և գործում են կարճ ժամանակ: Նոր մոտեցումը, ընդհակառակը, էժան է և արդյունավետությունը պահպանում է մի քանի օր:

Պրոֆեսոր Բերք Ուսթայի ասիստենտը, որը մասնակցել է հետազոտությանը, տեխնոլոգիայի մասին պատմել է. «Ջրային լուծույթները այն ծավալներով, որոնց մենք բախվում ենք ամեն օր, բյուրեղանում են, երբ ջերմաստիճանը 0-ից իջնում է: Մեր մեթոդի էությունն այն է, որ մենք հեղուկի մակերևույթը առանձնացնում ենք լուծույթի օդից, որը չի խառնվում ջրի հետ: Զարմանալիորեն այս հասարակ մեթոդը օգնում է իրականացնել հիմնարար փորձեր, որոնք մինչ այդ անհնար էին թվում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել