Կանայք պետք է անպայման երեխա ունենան մինչև 35 տարեկանը` ասում են Նյուքասլի համալսարանի գիտնականները: Նրանց խոսքերով` կանայք չպետք է կարիերան որպես պատճառ ներկայացնեն` հետաձգելով մայրանալը, հաղորդում է The Daily Mail-ը:

Այնուամենայնիվ, գնալով ավելի շատ ընտանիքներ են երեխա ուշ ունենում: Վերջին տարիներին շուրջ երեք անգամ աճել է այն երեխաների թիվը, որոնց մայրերը ծննդաբերել են 30 և ավելի մեծ տարիքում: 35 տարեկանից հետո կրճատվում է երեխա ունենալու հնարավորությունը: Եթե կնոջը հաջողվի երեխա ունենալ 40-50 տարեկանում, նրան սպասվում են հոգեբանական խնդիրներ՝ նշում են հոգեբանները:

Բացի այդ՝ կանայք մեծ տարիքում հղիության ընթացքում բախվում են բարդությունների: Մահացած ծնված երեխաներն ավելի քան երկու անգամ հաճախ հանդիպում են 35 տարեկանից բարձր մայրերի մոտ: Ժամանակի ընթացքում ձվաբջիջների դեգրադացումը մեծացնում է նաև Դաուն համախտանիշով երեխա ունենալու հավանականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել