Panorama.am-ը գրում է.

«Սպասենք դատարանի որոշմանը, դրանից հետո մեր կարծիքը կարտահայտենք։ Եթե մենք ստորագրել ենք, իսկ մենք ստորագրել ենք, ուրեմն գտնում ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը իրավաչափ չէ։ Նա իրավունք ունի, որ խափանման միջոցը փոխվի, և նա կալանքից դուրս գա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Երկրորդ նախագահի կալանքի հիմնավորումն առնվազն տարակուսելի է, իսկ որ 45 պատգամավորներ ստորագրել են, շատ նորմալ եմ վերաբերում, որովհետև չտեսնված բան է, երբ նախկին նախագահներին կալանավորում  են, հրավիրում են որպես վկա, հետո կես ժամվա մեջ ասում են՝ «Դուք մեղադրյալ եք»»,- ասաց նա։

Շարմազանովի խոսքով, այսօր իրավապահները միգուցե շտապում են՝ փորձելով հաճոյանալ նոր իշխանություններին, բայց այն, որ նախկին իշխանությունների նկատմամբ քաղաքական և անձնական միտումներ կան, ակնհայտ են։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել