Կարելի է ասել՝ բոլորն էլ սիրում են դիմացինին ուրախացնել, դրական էմոցիաներ պարգևել, սակայն այստեղ հարց է առաջանում․ ի՞նչ անել, որպեսզի նա ժպտա։ Չէ՞ որ մարդիկ տարբեր են, ուստի տարբեր են նաև նրանք հետաքրքրությունները։ Հենց այդ պատճառով աստղաբաններն ուսումնասիրել ու պարզել են, թե հորոսկոպի յուրաքանչյուր նշանին ինչն է ամենաշատը ուրախացնում։

Ահա թե ինչ պետք է անեք, որպեսզի ձեր ընկերն իրեն լավ զգա։

Խոյ․ առաջարկեք միասին կոմեդիա ժանրի ֆիլմ նայել։

Ցուլ․ ուղղակի զրուցեք և զվարճալի պատմություններ պատմեք։

Երկվորյակ․ միասին ճամփորդեք, եղեք այնպիսի վայրերում, ուր քիչ մարդիկ կան։

Խեցգետին․ նրանք տեղից էլ շատ ուրախ մարդիկ են, ուստի շատ ավելի հավանական է, որ նրանք փորձեն ամեն բան անել՝ բարձրացնելու ձեր տրամադրությունը։ 

Առյուծ․ նվիրեք ինքնաթիռի տոմս՝ դեպի արևադարձային որևէ երկիր, և վստահ եղեք՝ դա անչափ կերջանկացնի նրան։

Կույս․ Կույսերը սիրում են նվերներ ստանալ, պարզապես նրանց որևէ բան նվիրեք՝ առանց մտածելու դրա գնի մասին, քանի որ դա նրանց բացարձակ չի հետաքրքրում, կարևորը ձեր կամեցողությունն է։

Կշեռք․ Կշեռքների համար կյանքում ամենակարևորը մարդկային փոխհարաբերություններն են, և եթե ցանկանում եք, որ նա երջանիկ լինի, ապա ավելի հոգատար եղեք նրա նկատմամբ և պարբերաբար ցույց տվեք ձեր սերը նրան։

Կարիճ․ կարող եք միասին գնալ որևէ տեղ պարելու, քանի որ պարելը Կարիճների ամենասիրելի զբաղմունքն է։

Աղեղնավոր․ ավելի հաճախ միասին զբոսանքի գնացեք, զրուցեք այն թեմաներից, որոնք նրան հետաքրքրում են։

Give people your blessings

Այծեղջյուր․ մշակութային վայրեր այցելեք՝ սկսած թանգարաններից, վերջացրած կինոթատրոններով և համերգներով։

Ջրհոս․ նվիրեք շոկոլադ կամ քաղցրեղեն, և ամեն ինչ կընկնի իր տեղը։

Ձկներ․ միասին գնումներ կատարելու գնացեք․ հիշում եք, չէ՞, թե Ձկները որքան են սիրում հագուստ և այլ իրեր գնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել