Այսօր մի փոքր շրջայց եմ կատարել սուպերմարկետներում և շուկաներում, ինչպես նաև աչքի եմ անցկացրել փողոցում վաճառվող մրգերն ու բանջարեղենը:
Այո, կա գների աճ:
Շատ է խոսվում ձմերուկի մասին: Նախկինում այս սեզոնին շուկայում միայն Արարատյան դաշտի ձմերուկն էր, իսկ հիմա շուկայում կա նաև Ակնայի (Աղդամի) ձմերուկ: Ընդ որում այդ ձմերուկը հիմնականում մատակարարվում է Գեղարքունիքի , Տավուշի և Սյունիքի մարզեր: Ձմերուկը վերավաճառողին հասնում է արդեն բարձր գնով, այսինքն այն դաշտից գալիս է բարձր գնով, ասել է թե այստեղ չի կարող ոչ մի տեսակի հարկային գործոնի մասին խովսել:
Պոմիդորի դեպքում հետաքրքիր բան եմ նկատել: Շուկայում գրեթե բացակայում է որակյալ պոմիդորը, ու՞ր է այն: Վերավաճառողները կրկին պնդում են, որ իրենք թանկ գնով են վերցնում ապրանքը, և ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նույն գումարն են ավելացնում ու վաճառում ապրանքը ու կրկին թանկացումը եկել է դաշտից:
Մնացած բոլոր բանջարեղենի դեպքում նույն պատմությունն է: 
Աչքի զարնող մի բան եմ նկատել, լիքը դեղձ է լցված և այն 300-600 դրամ, իսկ ահա գրեթե վերջացած ծիրանն արժե 600 դրամ, այն դեպքում, որ ծիրանը կարող էր և արժենալ 1000 դրամ: 
Իսկ հիմա բռնվեք, ամենաբոմբ բանն եմ լսել այսօր գրեթե բոլոր վերավաճառողներից : Շուկայում մեծածախի համար ապրանք բերողներին եղել է հրահանգ ու կոնկրետ գներ է թելադրվել, և եթե դրանից պակաս մեծածախը վաճառի իր ապրանքը, ապա շուկայում և հարակից տարածքներում տեղ չեն տա , որպեսզի իրացնի իր ապրանքը: Իսկ ամենաբոմբն այն է, որ մեծածախ առևտրի ժամերին , այսպես ասած, հսկիչներ են պտտվում ու գները «կանտռոլ» անում, որպեսզի որևէ մեկը այն չվաճառի ցածր գնով: 
Ցավոք չկարողացա այն ժամերին լինել շուկաներում, երբ հենց գալիս են գյուղացիները և ֆերմերները:
Հիմա հարց, ինչու՞ են հրահանգում թանկ վաճառել, իսկ ամենակարևոր հարցը, ո՞վքեր են նրանք, որ ուզում են պետության գործառույթ իրականացնեն իրենց սպեկուլյատիվ գործողությամբ՝ խառնվելով շուկայի գներին:
Մսի մասով էլ ասեմ, որ ես գնաճ չտեսա, նույն գինն էր, տավարի միսը 2300- 3500 դրամ (կախված մսի տեսակից) , ինչպես որ եղել է միշտ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել